Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2009

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի Has, բարև Ձեզ: Կուսաթաղանթի պատռումը հիմնականում ուղեկցվում է արյունահոսությամբ և ցավով: Եթե սեռական հարաբերություն կամ մեխանիկական վնասում չի եղել, կուսաթաղանթը չի կարող ինքնուրույն վնասվել:

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի Monika, բարև Ձեզ: Եթե խոսքը պատանեկան տարիքի ձեռնաշարժության մասին է, հարկավոր չէ ազատվել այդ սովորությունից, դա պաթոլոգիկ չէ, եթե չափից շատ չէ, չի վնասում առողջությանը: Կանոնավոր սեռական կյանքով ապրելու հետ, նման ցանկություն այլևս չի լինի, կամ շատ հազվադեպ:

Մեդ-Պրակտիկ

25.12.2015

Հարգելի Moso, բարև Ձեզ: Նախ և առաջ պետք է հաստատել դա սրածայր կոնդիլոմա է, թե մեկ այլ բան: Եթե այնուամենայինվ հաստատվի, միանշանակ հարկավո է բուժել: Վտանգավոր է նրանով, որ փոխանցվում է սեռական ճանապարհով, և կանանց մոտ կարող է արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառ դառնալ, տղամարդկանց  մոտ չարորակացման հավանականությունը շատ ավելի քիչ է, բացի այդ այն պատճառում է տհաճություններ սեռական հարաբերության ժամանակ, կարող է արյունահոսել, ինֆեկցվել և այլն:

Vahag

25.12.2015

Byishk jan gisherner@ sermnayatquma arajanum mots u dranic heto koxqs cavma chgitem incha dzernasharyucyamb zbaxvelem 3 tari bayc hima chem zbaxvum. Inch xorhurd ktaq nuynisk hormonal xangarman dexerem xmel. Shutov 18 tarekan

Մեդ-Պրակտիկ

21.12.2015

Հարգելի GGGG, դա վերաբերում է կանանց, երբ օգտագործվում են տարբեր առարկաներ, որոնք կարող են վնասել կուսաթաղանթը:

Moso

20.12.2015

shat shorakal em, bayc aseq et vtangavora? meka karam dzez zangem?

has

20.12.2015

Barev dzez... inchpes kareli e imanal kam haskanal vor kusataxant@ vnasvele?

Monika

20.12.2015

isk inchpes kareli e azatvel ayd sovorutyunic,, dzernasharjutyunic?

GGGG

19.12.2015

dzernasharjutyan jamanak Kopit mijocneri dimel aselov inch i nkati uneq... ?

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Moso, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը նման է սրածայր կոնդիլոմայի, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Այն իրենից ներկայացնում է վիրուսային հիվանդություն, և  բուժում է պահանջում: Միանշանակ համոզվելու և համապատասխան բուժում ստանալու համար, հարկավոր է ուրոլոգի կոնսուլտացիա: Տնային պայմաններում խնդրին լուծում տալ հնարավոր չէ:

Մեդ-Պրակտիկ

17.12.2015

Հարգելի Anna A, բարև Ձեզ: Պատասխանի համար հարկավոր է նորից գրել բժշկի էլէկտրոնային հասցեին: Հոդվածի տակ գրված հարցերին պատասխանում է Մեդ-Պրակտիկը:

Moso

16.12.2015

bjishk mi anteseq patasxaneq, xndranqa aseq inch anem xorurd tveq, dranq im mot mecanum u bazmanuma

MilII

15.12.2015

Barev Dezdz Hargeli Bjishk Im Sirac Txamard@ inddz het chi hamburvum pacarabanuma vor 23 tarekanum mec harvaca stacel hin @nkeruhuc u ardyunqum es em tujum inchpes karox em et amen@ hartel

Մարինա

14.12.2015

Բարև ձեզ .երեք ամիս է կրցքի սուր ցավեր ունեմ.ցավը ուղղվումա դեպի թիակ ,թևատակեր ցավերը լինում են նաև մզալու տեսքով

Moso

11.12.2015

che henc eta vor manr chi skzbic manr er heto gnalov mecacav mi hat mec@ ka teliki vraya u et masum koxker@, gortnuki pesa, u glxiki verevi masum mecacox chgitem inchera, ese patrastvum em amusnucyan bayc vaxum em chgitem et incha

mos

11.12.2015

moso et vtangvor che manr keteren ha

Moso

10.12.2015

Barev dzez bjishk jan xndrum em patasxaneq shat karevora, andamis glxiki u taki teliki vra haytnvuma gortnuki nman inchvor baner inchpes karelia et veracnel, xndrum em shut patasxaneq, et im mot bazmanuma andamis vra, shat karevora im hamar, naxapes shnorakalucyun

Anna A

03.12.2015

Bjishk jan es inch vor lurj baner chem asel nran parzapes aselem vor chi kareli dzerq tal da shat vtangavor e. Ev hetevel em dzer ver@ nshvac xorhurdnerin. Chem toxnum kcu uti erbeq menak chem toxnum senyakum anndhat nran zbaxmunq em talis. Arayjm chem nkatel nman ban. Inch kaseq normale? Te mievnuyne anhangstutyan patchar ka?

Մեդ-Պրակտիկ

22.11.2015

Հարգելի Silva, բարև Ձեզ: Ձեռնաշարժության միջոցով կուսաթաղանթի վնասումը քիչ հավանական է, հատկապես, եթե դեպի հեշտոց ներթափանցում չի եղել: Եթե դեպքը եղել է դաշտանը վերջանալուց անմիջապես հետո կամ դաշտանից մեկ երկու օր առաջ, հնարավոր է շագանակագույն երանգը կապված է հեշտոցում կուտակված արյան հետ, որը լորձի հետ միախառնված դուրս է եկել:

Մեդ-Պրակտիկ

22.11.2015

Հարգելի Erika, բարև Ձեզ: Եթե արյունային արտադրություն և ցավ չի եղել, կուսաթաղանթի վնասումը քիչ հավանական է:

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի Mariam, բարև Ձեզ: Փոքր սեռական շրթերի ձևը և դրանց չափերը Ձեր օրգանիզմի անատոմիական առանձնահատկությունն է: Եթե կոսմետիկ առումով դա Ձեզ անհանգստացնում է, իհարկե կարելի է դիմել պլաստիկ վիրահատության: Ինչ վերաբերում է կուսաթաղանթը վնասելուն, վիրահատական միջամտության ընթացքում, քիչ է հավանական է:

Մեդ-Պրակտիկ

18.11.2015

Հարգելի Anna A, բարև Ձեզ: 9 տարեկան հասակում ձեռնաշարժությունը նորմալ երևույթ չէ: Ցանկալի չէ երեխայի հետ խոսել այդ մասին, քանի որ այդ տարիքում ձեռնաշարժությունը հիմնականում գիտակցված չէ, և ցանկացած անզգույշ խոսք կարող է վատ անդրադառնալ: Միանշանակ հարկավոր է նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա:

Մեդ-Պրակտիկ

18.11.2015

Հարգելի Karen, բարև Ձեզ: Ձեզ մոտ պատանեկան տարիքի ձեռնաշարժություն է, որը կապված է սեռահասունացման հետ, կանոնավոր սեռական կյանքով ապրելու հետ, այլև նման ցանկություն չի լինի: Քանի որ դեռևս կանոնավոր սեռական կյանքով չեք ապրում, նման ցանկություն դեռևս կունենաք, և հարկավոր չէ ինքներտ Ձեզ ստիպել այլևս ձեռնաշարժությամբ չզբաղվել, ներկա պահին  դա Ձեր օրգանիզմի պահանջն է: Ինչ վերաբերում է ցավերին, դրա պատճառը մկանային լարվածությունն է: Ցավերն ինքնուրույն կանցնեն  ձեռաշարժությամբ չզբաղվելու դեպքում:

Մեդ-Պրակտիկ

18.11.2015

Հարգելի aaaaaaa, բարև Ձեզ: Եթե օգտագործում եք տարբեր երկարության առարկաներ, կամ կոպիտ միջոցների եք դիմում, հնարավոր է կուսաթաղանթի մասնակի վնասում լինի:

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի AVIK, բարև Ձեզ: Հնարավոր է բշտիկներն ալերգիկ բնույթի են: Ալերգիա կարող է առաջանալ ոչ բնական ծագում ունեցող ներքրնաշորերից, կամ, եթե օգտագործում եք պահպանակ` լատեքսից: Փորձեք զերծ մնալ ալերգենների հետ շփումից: Եթե որոշ ժամանակ անց դրանք ինքնուրույն չանցնեն, հարկավոր է դիմել ուրոլոգի, միգուցե այլ խնդիր է: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով:

Մեդ-Պրակտիկ

07.11.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Իհարկե ոչ, նման բան հնարավոր չէ:

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

erika

28.10.2015

erika ban chka arxain ete cav ches stcel urem normala

Silva

27.10.2015

Nereceq,miguce da kapvac e ayn hangamanqi het,vor mot kes jamva @ntacqum dzernasharjutyamb zbaxvel em 2-3 angam.(nshem ,vor linum e 2 amis,erb @ndhanrapes chem zbaxvum dranov) Xndrum em patasxaneq,ardyoq kusataxanti vnasman xndir e?

Silva

26.10.2015

Barev dzez ,bjishk kareli e mi harc? Dzernasharjutyamb zbaxveluc heto indz mot lordzayin artadrutyun em nkatel bac shaganakaguyn ,karmrot erangov,naxkinum erbeq nmam ban chi exel u ayd depqic heto el chka,,hnaravor e ardyoq,vor vnasac linem kusataxants? Nshem ,vor vochinch chem mtcrel heshtoc,uxxaki dzerqov cncel em hast shurter@,ev poqr shurteri artaqin mas@,@nd vorum nrboren.. Naxapes shnorhakal em

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ